|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կ.Պոլսի Սաջաքթեփե շրջանում 5 հոգանոց հայ հանցախումբ է ձերբակալվել:
Ըստ Haberler-ի՝ նրանք աշխատելիս են եղել առանձնատներից մեկում եւ տանտերերի բացակայության ժամանակ, Հերիքնազ Ա.-ի և Սերժ Թ.-ի գլխավորությամբ, թալանել են 100 հազար լիրա արժողությամբ զարդեր:
Տանտերերը, նկատելով զարդերի կորուստը, զանգարել են ոստիկանություն: Ստուգվել է մուտքի տեսախցիկը: Սոցկայքում ոստիկանները գտել են կին հանցագործի լուսանկարը և կապ հաստատել նրա ընկերների հետ: Տեղեկանալով նրանց գտնվելու վայրի մասին՝ ոստիկանները ձերբակալել են հանցախմբին:
Սանջաքթեփե ոստիկանության հանցագործությունների բաժնում ցուցմունք տալուց հետո հանցախմբի ղեկավարներ Հերիքնազ Ա.-ն և Սերժ Թ.-ն ձերբակալվել են, իսկ մյուս երեքի գործը հանձնել են դատարան: