|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր կառավարության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, անդրադառնալով ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու դեպքին, հայտարարեց, որ սա իշխանությունների ձեռքի գործն է: Նա հորդորեց դեպքը չկապել կուսակցական պատկանելության հետ:
«Պատերազմ է հայտարարվել ողջ ժողովրդին, մի կողմ թողնենք կուսակցությունը: Այն, ինչ կատարվում է երկրում, դրա պատասխանատուն այսօրվա իշխանություններն են: Սա մարտահրավեր էր հայ ժողովրդին»,- ասաց Օսկանյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն նման ընդվզում չցուցաբերեց Գյումրիում սպանդի, մի շարք ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնությունների ժամանակ, նա հստակ չպատասխանեց, միայն ասաց, որ գուցե Արտակ Խաչատրյանի ծեծը վերջին կաթիլն է, երբ իրենց համբերության բաժակը լցվել է: «Հայաստանում մարդ չպետք է ծեծվի իր գործունության համար»,- ասաց Օսկանյանը: