|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ապրիլի առաջին օրերին հանրապետության խոշոր հանրախանութներում և կրպակների ցանցում հնարավոր կլինի ձեռք բերել «Անմոռուկ» կրծքանշաններ` նվիրատվություն անելով: Նվիրաբերված գումարներն ուղղվելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման հիմնադրամ:
Հայտնում ենք նաև, որ «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում և արտերկրում: Դրա կիրառման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը:
Այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնակատերերը, ովքեր ցանկություն ունեն «Անմոռուկը» կիրառել հուշանվերային արտադրություն կազմակերպելու համար, պետք է դիմեն 010 530062 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկեն հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
Տնօրինությունը շնորհակալ կլինի նաև, եթե հանրությունը նույն էլեկտրոնային հասցեով ծանուցի «Անմոռուկի» կիրառման դեպքերի մասին` տրամադրելով համապատասխան հուշանվերի լուսանկարը և վաճառքի հասցեն` խորհրդանիշի անպատշաճ և չարտոնված կիրառման դեպքերից խուսափելու նպատակով:
Աղբյուրը` armeniangenocide100.org