Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցության կողմից ստեղծվելիք «Հայք» հեռուստաընկերությունը տեղակայված կլինի Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։
«Ըստ նույն տեղեկությունների՝ ներկայումս այնտեղ ընթանում են նախապատրաստական աշխատանքները, որպեսզի շուտով հեռուստաընկերությունը սկսի գործել։ Հանրապետականները «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցում հաստատում են տեղեկությունը՝ ասելով, որ առայժմ այդ մասին չեն ցանկանում հրապարակային խոսել և մանրամասներին անդրադառնալ:
Մեր տեղեկություններով՝ նոր բացվելիք հեռուստաընկերության գործադիր տնօրեն կնշանակվի Արման Թերջանյանը, որն այժմ զբաղեցնում է «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Արման Թերջանյանից, սակայն նրա հետ կապվել մեզ չհաջողվեց»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: