|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Ժամանակ»-ը գրել է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը, ով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրն է և ում պաշտոնավարումը հունվարից դադարեցվել է, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2014թ. իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը:
Նրա պաշտոնավարման դադարից հետո ունեցած եկամուտները կազմել են 37 մլն դրամ և 25 հազար դոլար: Կոստանյանը եկամուտներ է ստացել հիմնականում աշխատավարձից, այն 2014թ. կազմել է մոտ 11 մլն դրամ: Նախկին պաշտոնյան արժեթղթեր, ներդրումներ և վերադարձված փոխառություններ չունի: Հայտարարագրել է մի քանի հողամասեր, ինչպես նաև Mitsubishi Pajero io 1.8 և Mercedes-benz S500 մակնիշի ավտոմեքենաներ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: