|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքը, եկամուտների հայտարարագիրը։
«Պարզվում է, Ռոբերտ Սարգսյանը ապրում է բացառապես աշխատավարձով (7 մլն դրամ)։ Ի դեպ, իր դրամական միջոցների մասին նա որեւէ նշում չի կատարել։
Պատգամավորի նախորդ տարիների հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա որպես անշարժ գույք ունի բազմաբնակարան շենքերում 6 բնակարան, 1 առանձնատուն, 4 հողամաս։ 2012-ին նա ունեցել է 3 ավտոմեքենա՝ 1 Audi A4, 1 Mitsubishi Pajero եւ 1 Vaz 2121 տեսակի ավտոմեքենա, իսկ 2014-ին նա 35 հազար դոլարով գնել է Mercedes-Benz G500 տեսակի մեքենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: