|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի՝ արդեն նախկին ղեկավար Մարտին Կարապետյանն ասաց, որ ինքը վատ հոգեվիճակում է և անգամ պաշտոնանկ լինելուց հետո դժվարանում է խոսել ինստիտուտում կատարված դաժան սպանության մասին:
«Հարցին, թե Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում կատարվածում, ինստիտուտի ղեկավարն ասաց. «Եթե չտեսնեի, հրաժարական չէին տա, ինձ հանգիստ թողե՛ք»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժան սպանություն էր տեղի ունեցել՝ չորս կուրսանտներ դաժան ծեծի էին ենթարկել իրենց ծառայակցին, այնուհետև սպանել նրան ու կախել ինստիտուտի պտուտակաձողից՝ փորձելով կատարվածը ներկայացնել որպես ինքնասպանություն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։