|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հանրապետության հրապարակի ճարտարապետական կոթողների քարերը ծակելով, դակելով, լույսեր վառելով, միևնույն է չենք դառնալու ոչ Փարիզ, ոչ էլ Նյու Յորք…
Մենք ապրում ենք բզկտված, դժբախտ, զավակներ և տարածքներ կորցրած, դեռևս հողին չհանձնված և գերության մեջ գտնվող զինվորներով, մշուշապատ ապագայով Հայաստանում:
Փայլփլուն, արհեստական տոնածառով, ահռելի ծախսեր անելով չեք կարողանալու ամոքել մեր վերքերը, առավել ևս չեք հաջողելու մեզ զվարճացնել…
Հանգիստ թողեք երկրիս սրբատաշ քարերը, նրանք ի տարբերություն ձեզ՝ հիշողություն ունեն…։
Հասմիկ Պապյան
ՀՀ ժողովրդական արտիստ,
օպերային երգչուհի