|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ի հեճուկս կանխատեսումների, երեկ Երևանում ձմեռային ջերմության նոր ռեկորդ չի սահմանվել: Ընդամենը կրկնվել է 1966 թվականի ռեկորդը՝ +15 աստիճան: Իջևանի և Կապանի տարածաշրջաններում երեկ գրանցվել է +22 աստիճան:
«Հայկական ժամանակը» գրում է. «Հայհիդրոմետից հավաստիացնում են, որ +22-ը Հայաստանի պատմության համար ձմեռային ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է: Մեր թերթի երեկվա համարում գրել էինք, թե 1966 թվականին էլ Կապանում եղել է +22: Երեկ պարզվեց, որ սա Հայհիդրոմետից մեզ ուղարկված պատասխանում տեղ գտած վրիպակի հետևանք է: Իրականում մինչև երեկ Հայաստանի ձմեռային ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը եղել է 18.6 աստիճան, որը գրանցվել է 1966 թվականին Կապանում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։