|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ՀՊՃՀ-ում իրավիճակը կարծես թե հանդարտվել է: Տեղեկացրել էինք, որ բուհում տեղի ունեցած վերջին իրադարձությունը բուհի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության ղեկավար Վահե Կիրակոսյանին, ինչպես ինքն էր նշում, ստիպելն էր, որ ոստիկանությունում հաղորդում տա, թե Վլադիմիր Խոեցյանն /ով բուհի ՏՀՏ վարչության նախկին պետն էր/ է Թոքմաջյանի «գլխին սարքել»:
Yerkir.am-ի հետ զրույցում Վլադիմիր Խոեցյանը նշեց, որ բուհի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչությունն ամբողջովին «թարմացվել» է` նախկին աշխատակիցներն ազատվել են աշխատանքից:
Նշենք, նաև, որ առաջիկայում նախատեսվում է, որ աշխատանքից կազատվի նաև Վահե Կիրակոսյանը, ով նույնպես yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց այդ լուրը: