|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով նաև Հենրիխ Մխիթարյանի գործակալն է, խոսել է հայ ֆուտբոլիստի` այլ ակումբ տեղափոխվելու մասին:
«Մեծ ֆուտբոլիստների համար դժվար է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլ թիմ տեղափոխվել: Հենրիխ Մխիթարյանը ցանկություն է հայտնել ամռանը լքել «Բորուսիան»,- հայտնել է հայ ֆուտբոլիստի գործակալը:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստին գնելու ցանկություն էր հայտնել Թուրինի «Յուվենտուսը», սակայն Մխիթարյանը չէր ցանկացել լքել «Բորուսիա»-ն: