|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրինի «Յուվենտուս»-ը մտադիր է բանակցություններ սկսել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Իտալական ակումբի ներկայացուցիչները զրուցել են Մխիթարյանի հետ, սակայն նա հայտնել է իր դժկամությունը թուրինյան թիմ տեղափոխվելու վերաբերյալ:
Ինչպես հայտնում է championat.com-ը, հղում անելով իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյին, «Յուվենտուս»-ի ղեկավարությունն, այնուամենայնիվ, կփորձի համոզել հայ ֆուտբոլիստին, այնուհետև կսկսի բանակցությունները դորտմունդյան ակումբի հետ: Մխիթարյանի տեղափոխությամբ` «Յուվենտուս»-ը փորձում է լուծել թիմի փլեյմեքերի խնդիրը:
Հիշեցնենք, որ Գերմանական բունդեսլիգայի 15-րդ տուրում` «Հերտա»-ի հետ խաղում, հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել և այժմ թեթև մարզումներ է անցկացնում: