|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՄԻԵԴ-ում սկսված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական նիստում պաշտոնական ճառով է հանդես եկել Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը:
Ըստ Sondadika-ի՝ Փերինչեքն իր ճառն սկսել է այսպես. «Ես վստահում եմ Ձեր դատարանին»:
Նշելով, որ «ինքն այնտեղ է Եվրոպայի ազատության համար»` նա ասել է. «Չպետք է Եվրոպայի մտածողությունը մթագնել` 1915 թվականի հետ կապված սահմանափակումներ դնելով»: Պնդելով, որ Օսմանյան կայսրությունը հայերին հիմնովին ոչնչացնելու նպատակով չի առաջնորդվել, Փերինչեքն ասել է. «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացում փոխադարձ զոհեր և բռնի տեղահանություն է տեղի ունեցել: Ես միշտ կիսել եմ հայերի վիշտը և նշել նրանց դերը մեր մշակույթում: Հայկական հարցում ես մեղադրում եմ գերպետություններին»:
Նշելով նաև, որ Եվրամիությունը Հայկական հարցը տաբու է դարձնում, նա ասել է. «Այս հարցն օգտագործվում է` թուրքերին ստորացնելու համար: Թուրքերը ԵՄ-ի «սևամորթներն» են»: