Փոխարժեքներ
26 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Այսօր Հայոց բանակի տոնական օրվա կապակցությամբ Եռաբլուրում էր նաև ՀՀ վարչապետը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Հայոց բանակը հայ ժողովրդի պարծանքն է, ձեռքբերումը, ապագան ու անվտանգությունը:
«Մեր բանակն այսօր տարածաշրջանի ամենահզոր բանակն է: Մեր գեներալներին ու սպաներին ցանկանում եմ ուժ, կորով, համբերություն: Ամենակարևորն այն է, որ այն նվիրվածությունը, որը տածում են մեր ժողովրդի ու պետության նկատմամբ, ավելի ամրապնդվի»,- ասաց վարչապետը:
Լրագրողների հարցին` ինչպե՞ս է որակում Ադրբեջանի գործողությունները` պատերա՞զմ, թե՞ սադրանք, կարճ պատասխանեց. «Սադրանք»:
Լրագրողները հարցեր ունեին նաև Գյումրու ողբերգության կապակցությամբ, սակայն վարչապետն ասաց. «Գյումրու ողբերգության մասին արդեն խոսել եմ»: