|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանը տարեսկզբից նախաձեռնել է հասարակական տրանսպորտի «ուղեվարձի թանկացման օպերացիա»:
Իրենց նպատակին հասնելու համար Երևանի քաղաքապետարանը նախ նախաձեռնել է տրանսպորտի գործունեությունը կազմալուծելու գործընթացը, ինչի համար ուղևորահոսքի նվազման պատճառաբանությամբ մի շարք երթուղիների գործունեությունը դադարեցվել է: Իսկ որպես երկրորդ քայլ, ըստ այդ տեղեկությունների, քաղաքապետարանը նախատեսում է մայրաքաղաքի տրանսպորտի կառավարումը հանձնել մասնավոր օպերատորի:
Այսպիսով քաղաքապետարանը փորձելու է ստեղծել մի համակարգ, որտեղ հնարավոր կլինի ուղեվարձի բարձրացման առաջարկը քողարկել և ներկայացնել իբրև «միջազգային օպերատորի» կողմից արված անհրաժեշտ քայլ»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: