|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունվարի 23-ին Ալմաթի քաղաքի Բալուան Շոլակի անվան մարզամշակութային պալատում մեկնարկեց Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից «Ն. Նազարբաևի մրցանակներ» «Ա» դասի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում է 21 պետության շուրջ 200 մարզիկ:
Հեղինակավոր այս մրցաշարին Հայաստանը մասնակցում է ուժեղագույն մարզիկներով, կրկնակի ուրախալի է, որ մրցումների առաջին իսկ օրը՝ հունվարի 24-ին, մեր ամենահեղինակավոր մարզիկներից Տիգրան Կիրակոսյանը, ով անցած տարի դարձել էր Եվրոպայի չեմպիոն և արժանիորեն տեղ գրավել Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում, գերազանց սկսեց տարին և հաղթելով բոլոր մրցակիցներին գրավեց առաջին տեղն ու 52 կգ քաշային կարգում նվաճեց ոսկե մեդալը: