|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Դրանում ասված է.
«Ավետիսյան գերդաստանի հարազատներին, բոլոր գյումրեցիներին Մեծարգո հայրենակիցներ, Ձեզ հետ միասին սգում եմ փոքրիկ Սերյոժայի մահը: Ցավում եմ, որ չհաջողվեց փրկել լույսի պես անարատ այդ մանկիկի կյանքը:
Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր նահատակը, ով սրախողխող էր արվել մարդկային կերպարանքը կորցրած ճիվաղի ձեռքով, դարձավ աննախադեպ դաժանության 7-րդ զոհը: Չփարատված մնաց վերջին հույսը, որ, իբրեւ սրտի փոքրիկ մխիթարանք, փայփայում էր մեր ողջ ժողովուրդը:
Բայց չկոտրվենք, մեզ ուժ ու կամք է հարկավոր՝ ապրելու եւ արդար հատուցում պահանջելու մարդասպանի ու նրա հնարավոր հանցակիցների համար: Թող խաղաղությամբ հանգչի տանջահար մարմինդ, աննման Սերյոժա:
Վշտակցաբար՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյան»