|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«ՉԻ» տեղեկություններով՝ եկող շաբաթ Ազգային ժողովում հանձնաժողովների մակարդակով տեղի կունենա աշխատանքային փակ քննարկում, որի ժամանակ կխոսվի Գյումրիում վերջին իրադարձությունների մասին և կքննարկվի սպանության մեջ մնղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի զոիծի քննությունը հայկական իրավապահ մարմիններին հանձնելու հարցը:
«Նկատենք, որ փակ քննարկումը լինելու է Ազգային ժողովի պետաիրավական, արտաքին հարաբերությունննրի, ինչպես նաև պաշտպանության, ազգային անվտանզության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների համատեղությամբ: Մեր տեղեկությունների համաձայն՝ քննարկմանը ներկա կգտնվեն նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: