|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական մարմիններն առաջիկա օրերին պատրաստվամ են Գյումրիի սպանդի կասկածյալ Վալերի Պերմյակովի մասնակցությամբ քննչկան փորձարարություն իրականացել:
Կասկածյալը, ըստ այդմ, պետք է բերվի դեպքի վայր Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում գտնվող Ավետիսյանների տուն, և ներկայացնի դեպքի մանրամասները ինչպես է մուտք գործել, ինչպես է սպանել, և այլն: Իրավապահները, սակայն, մտադիր են այս գործողությունն իրականացնել խիստ գաղտնիության պայմաններում և անվտանգության հատուկ միջոցառումներ ձեռնարկել, որովհետև մտավախություն ունեն, թե գյումրեցիները կհարձակվեն և ինքնադատաստանի կենթարկեն կասկածյալին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։