|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Գյումրիում տեղի ունեցած բախումների հետևանքով 14 մարդ է վիրավորվել, որոնցից մեկի վիճակը ծանր է: Երեկ երեկոյան Գյումրու բուժկենտրոնից ոստիկաններից մեկին, որի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր` գլխուղեղի բաց վնասվածք էր ստացել, տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն:
Բուժկենտրոնից yerkir.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ տուժողը հիվանդանոց է տեղափոխվել բազմաբեկորային կոտրվածքով:
«Նրան վիրահատել ենք, վիրահատությունը հաջող է անցել: Հիմա արդեն տեղափոխել ենք հիվանդասենյակ, վիճակը կայուն է»,- ասացին բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքից: