|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գյումրիի Սբ Նշան եկեղեցում այժմ տեղի է ունենում 6 անմեղ զոհերի հոգեհանգստի արարողությունը:
Արարողությունն անցկացնող` Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ նրանց փոխարեն մեզանից մեկը կարող էր լինել: Ըստ նրա` այժմ ծագում են հարցեր, որոնց պատասխանը մենք ակնկալում ենք ստանալ:
«Մենք ուրիշ բան չենք ուզում, այլ միայն ապահովություն և խաղաղություն, քանի որ մենք զինվորին միշտ նայել ենք իբրև խաղաղության երաշխիքի, ոչ թե` մեր տունը գիշերով մտնող ու մեր զավակներին մորթող: Ուրեմն ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է, և այդ սխալը սրբագրել ենք պահանջում: Զինվորը չի կարող ոճրագործ լինել, ասկյարն է ոճրագործ լինում: Հարցեր կան, որոնց հետ կապված` մեր ժողովուրդը սպառիչ պատասխան ստանալու իրավունք ունի»,- ասաց հոգևոր հայրը: