|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայտաբերելու համար ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողությունը Գյումրիում և քաղաքից դուրս եկող ճանապարհահատվածներում:
Դեպքի վայրից yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Ավետիսյանների տանից դուրս բերեցին սպանվածների դիերն ու տեղափոխեցին դիահերձարան:
Հիշեցնենք, որ նախնական վարկածով սպանությունը տեղի է ունեցել լուսաբացին:
Սպանված ընտանիքի հարազատներն ու հարևանները մինչև հիմա ուշքի չեն գալիս կատարվածից: Yerkir.am-ի հետ զրույցում սպանվածների հարազատներից Կարինե Ավետիսյանը հայտնեց, որ Ավետիսյանները թշնամի չեն ունեցել, շատ նորմալ, աշխատող ընտանիք է եղել:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: