|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
2015-ին Հայաստանի սահմանամերձ համայնքների շուրջ 2500 երեխաներ երկու օրով կայցելեն Երևան` այցելելով թատրոններ, թանգարաններ, ինչպես նաև կմասնակցեն համերգների: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ըստ նախարարի` սահմանային համայնքների երեխաների համար առաջին անգամ գիտակրթական եւ ճանաչողական ծրագրեր կիրականացվեն:
«Ուզում ենք, որ երեխաները ճանաչեն մայրաքաղաքը, ընդլայնենք մշակութային համագործակցությունը սահմանամերձ համայնքների հետ»,- ասաց նա` հավելելով, որ ԿԳ նախարարության հետ օրենքով սահմանվելու են այն կրթական հաստատությունները, որոնք գեղարվեստական կրթություն կիրականացնեն: