|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 25-ի գիշերը հակառակորդի կողմից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողությունները վնասազերծելուց հետո ՊԲ առաջապահ ուժերի առջև խնդիր էր դրվել հետախուզել ողջ առաջնագիծը. տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:
Արդյունքում պարզվել է, որ, բացի վերոնշյալ գործողություններից, հակառակորդի հատուկ ջոկատայինները ևս երկու ուղղություններով (արևելյան և հյուսիսարևելյան) հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը և ականապատել որոշ հատվածներ: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղադրված բոլոր ականները վնասազերծվել են:
Ականազերծման գործողությունների ընթացքում արտակարգ միջադեպեր տեղի չեն ունեցել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը: