|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բացի դիվերսիոն գործողություններից, դեկտեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը հակառակորդը տարբեր զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 235 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /373 արկ/, 82 /189 արկ/, 120 /15 արկ/ միլիմետրանոց ականանետներից, ՀՀՆ-9 /3 արկ/, ՀԱՆ-17 /19 արկ/ և ՌՊԳ-7 /13 արկ/ տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: