|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կյանքի միջին տևողությունը Հայաստանում աճել է` հասնելով 74 տարեկանի, ընդ որում` կանանց կյանքի միջին տևողությունը կազմում է 77, իսկ տղամարդկանցը՝ 71.5 տարի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա նշեց նաև, որ Հայաստանը կյանքի միջին տևողությամբ ԱՊՀ երկրների շարքում առաջիններից է:
«Վերջին տարիներին մանկական և մայրական մահացության ցուցանիշները նվազել են: Նվազել է նաև ինֆեկցիոն հիվանդություններից մահացությունների դեպքերը` հասնելով 1 տոկոսի»,- ասաց Մուրադյանը:
Ըստ նախարարի` եթե այսպես շարունակվի` Հայաստանն այս իմաստով ցածր ռիսկի գոտի կմտնի: