|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր Սիրիայում ընթացող նախագահական ընտրությունների քվեարկության փուլի տևողությունը երկարացվել է 5 ժամով: BBC-ի հաղորդմամբ` Սիրիայի պետական հեռուստատեսությունը դա պայմանավորել է ընտրողների աննախադեպ ակտիվությամբ:
Քվեարկությունն անցկացվում է երկրի միայն այն շրջաններում, որոնք վերահսկում են Սիրիայի կառավարական ուժերը:
Հիշեցնենք, որ վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ երկրի ղեկավարի պաշտոնի համար, բացի Ասադների ընտանիքի ներկայացուցչից, պայքարում է ևս երկու թեկնածու: Կառավարությունը հավանություն է տվել այդ գործիչների թեկնածությանը, սակայն քչերն են կասկածում Բաշար Ասադի հաղթանակին: