|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի ազատության մեջ հայտնվելը առաջիկայում լուրջ «ռազբորկաների» պատճառ կարող է հանդիսանալ: Բանն այն է, որ վերջերս ազատության մեջ հայտնվեց նաև Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Տիգրան Ասատրյանը:
«Ժամանակը» տեղեկացրել է, որ Թևոսիկը դեռ անազատության մեջ եղած ժամանակ է փորձել պարզել, թե ինչ առնչություն ունի Տիգրանը եղբոր սպանության հետ, ուստի գործով միակ ապացույց հանդիսացող ձայնագրության հետ կապված՝ Տիգրանը Թևոսիկին բացատրելու շատ բան կունենա: Ըստ տարածված լուրերի՝ Թևոսիկի ազատ արձակվելուց հետո ոստիկանության համապատասխան վարչությունը ուժեղացված կարգով հսկում է՝ նշված անձանց հնարավոր վենդետան բացառելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։