|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
2014թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 09-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ 1957թ. ծնված Լյուսյա Առաքելյանը բնակարանի պատուհանից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպանություն է գործել: Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Մահացած տիկնոջ որդին բացատրություն է տվել, որ մայրը տառապել է շաքարային դիաբետ հիվանդությամբ, ինչպես նաև տարել է աչքի կաթված, ինչի պատճառով գանգատվել է առողջությունից: Դեպքի օրը` 2014թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ինքը կնոջ հետ դուրս է եկել տանից, իսկ մայրը մնացել է տանը: Հասնելով Մալաթիա տոնավաճառի մոտ` իրեն զանգահարել եւ հայտնել են, որ մայրը պատուհանից ցած է նետվել: Միջոցներ են ձեռնարկվում` ապահովելու դեպքի լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումը: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին