|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին մարտական հերթապահության կազմակերպմանն ու ինժեներական կառույցների կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին եւ 2014թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը: Առաջին հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանն ու կառավարությանը՝ բանակաշինության ոլորտում նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակի ապահովումը եղել եւ մնում է պետության կարեւորագույն առաջադրանքներից մեկը: Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ երկրի ղեկավարը կառավարությանը եւ համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարության ընթացքում ապահովել նախատեսված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, շահագրգիռ մարմինների սերտ համագործակցությունը եւ իրականացվող աշխատանքների լայն լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներում: