|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին պաշտպանության բանակի մարտական պատրաստականության ու մարտական հերթապահության վիճակին եւ ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակի ապահովումը եղել եւ մնում է պետության ու պաշտպանության բանակի հիմնական խնդիրը, ինչի արդյունավետ իրականացման ուղղությամբ երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը եւ ԼՂՀ կառավարությանը:
Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ Նախագահը ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովին հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ եւ ապահովել ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումների պատշաճ մակարդակով անցկացումը: