|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում ընթացող փառատոնի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում յոթ հնարավորից վաստակեց 6 միավոր եւ գրոսմայստեր Սալեհ Սալեմի (ԱՄԷ) հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Տեր-Սահակյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:
Լեւոն Բաբուջյանը հաղթողից ետ մնաց կես միավորով: Արման Փաշիկյանը վաստակեց 5, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը` 4,5-ական միավոր:
Այսօր սկսվում է Ալ Էյնի հիմնական օփենը:
Աղբյուր` armchess.am