|
Փոխարժեքներ
30 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է.
«ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանից երեկ հետաքրքրվեցինք, թե Ազգային ժողովում «Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի» նիստերը, որոնք անցնում են ռուսերենով, արդյո՞ք չեն հակասում մեր երկրում գործող օրենսդրությանը:
«Բոլոր դեպքերում օրինախախտությունը արդեն սխալ է: Դա անհատ քաղաքացին է անում, հաստատությունն է անում. Ազգային ժողովն է անում, միևնույն է օրենքը խախտվում է»: Նշենք, որ ՀՀ վարչական օրենսգիրքը «Լեզվի մասին» օրենքը խախտելու համար պատասխանատվություն է նախատեսում: ՎՕ 189-4 հոդվածը վերնագրած է. «Զանգվածային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա թարգմանությունը չապահովելը»:
Այն նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրապատիկի չափով: Ի դեպ, տուգանքի նշանակումից հետո նույն արարքը երրորդ անգամ կրկնվելու դեպքում կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, և հիմա, ըստ օրենքի, ՀՀ Լեզվի պետական տեսչությունը պետք է վարույթ սկսի օրենքի կոպիտ խախտման մեղավորներին գտնելու և պատժելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: