|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 10-ին` ժամը 13.30-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, գողություն կատարելու կասկածանքով, Նոր Գեղի գյուղից բաժանմունք բերման են ենթարկել 1977 թ. ծնված Աշոտ Մ.-ին:
Ոստիկանությունում Աշոտ Մ.-ն խոստովանել է, որ 2013 թ. ամռանը, գողություն կատարելու նպատակով, համագյուղացու՝ 1967 թ. ծնված Մկրտիչ Ս.-ի հետ վերջինիս զոդման սարքով կտրել են Նուռնուս գյուղի վարչական տարածքում գտնվող ջրի խողովակաշարի մի հատվածը, սակայն, իրենց կամքից անկախ, խողովակները չեն կարողացել գողանալ:
Պատճառվել է մոտ 100.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկվում են միջոցառումներ Մկրտիչ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: