|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Սամսուն նահանգի Աթաքումի շրջանում մարմնավաճառության մեջ մեղադրվող վրաստանցի և հայաստանցի 10 կանայք են ձերբակալվել։
Ըստ Milliyet-ի՝ Սամսունի ոստիկանության գործողությունների ժամանակ մարմնավաճառությամբ զբաղվելու մեղադրանքով ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացիություն ստացած` Վրաստանի և Հայաստանի 10 քաղաքացի։ Ոստիկանության բաժանմունքում նրանց ինքնությունը ստուգելու ժամանակ հայտնի է դարձել, որ 10 կանանցից 5-ն ունեցել են թուրքական կեղծ անձնագրեր:
Հարցաքննությունից հետո, դատախազի ցուցումով, կանայք ազատ են արձակվել։