|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից ընդունված որոշումից հետո, ըստ որի` թուրք զինվորներն իրավունք ունեցան ռազմական գործողություններ իրականացնելու Սիրիայի և Իրաքի տարածքում՝ թիրախում ունենալով ԻՇԻՊ-ի զինյալներին, ԻՇԻՊ-ն անցել է գործի:
Ըստ Milliyet-ի՝ տեղեկություն է տարածվել, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մտադիր է վրեժխնդրության ծրագիր իրագործել Թուրքիայում, այդ իսկ պատճառով պատրաստվում է ահաբեկչական գործողություններ իրականացնել: Անվտանգության ուժերը նախազգուշացրել են, որ երկրի մեծ քաղաքներում ականապատ ավտոմեքենաներ կարող են պայթեցվել և հայտնել, որ այդ ուղղությամբ անվտանգության ուժերն արտակարգ իրավիճակում են գործում:
Սահմանի վերահսկողությունն ուժեղացվել է: