|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքական «DurDe» կազմակերպությունն ու ԱՄՆ-ում գործող «Project 2015»-ը 2015 թվականի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայերին հրավիրում են Պոլսում (Ստամբուլում) կայանալիք` Ցեղասպանության հիշատակման միջոցառմանը:
Ըստ «Ակօս»-ի՝ «Project 2015»-ի անդամ Սառա Լի Ուիթսոնն այդ մասին ասել է. «Որպես հայեր՝ մենք գնալու ենք Ստամբուլ՝ հիշատակելու գազանաբար սպանված` մեր ընտանիքի անդամներին: Եվ 100 տարի անց մենք Թուրքիայի կառավարությունից պատասխան ենք ակնկալում»:
«Մենք ցանկանում ենք քննարկել այս հողերի ամենահին ժողովուրդներից հայերի Ցեղասպանությունը և ավելի ընդլայնել քննարկումը: Եթե նույնիսկ Թուրքիայի կառավարությունը պատրաստ է անցյալի հետ առերեսվել, մենք՝ որպես Թուրքիայի քաղաքացիներ, պատրաստ ենք դրան և ցանկանում ենք, որ ողջ աշխարհը դրան ականատես լինի»,- ասել է «DurDe» կազմակերպության անդամ Լևենթ Շանսևերը: