|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն արգելափակել է նախագահ Օբամայի իմիգրացիոն բարեփոխումների ընդունումը: Դրանք հնարավորություն էին տալու 5 մլն ներգաղթյալի խուսափել երկրից արտաքսումից. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կոնգրեսականներն ընդունել են նախագահի` Կոնգրեսը շրջանցելով բարեփոխումն իրականացնելու փորձը դատապարտող բանաձեւ, որում ասվում է, որ Օբամայի մի շարք հրամաններ «օրինական ուժ եւ իրավական հետեւանքներ չունեն»:
Սպիտակ տան իրավաբանները, հավանաբար, կհամարեն, որ բանաձեւը հանձնարարական բնույթ ունի, եւ նախագահը կարող է այն անտեսել: Սակայն ընդդիմադիր հանրապետականների հետ սուր տարաձայնությունները, որոնք հունվարից վերահսկելու են Կոնգրեսի երկու պալատները, կարող են դժվարություններ առաջացնել 2015-ի բյուջեի ընդունման հարցում: Հանրապետականները պարզ հասկացրել են, որ թույլ չեն, որ Օբամայի` ներգաղթյալներին վերաբերող նախաձեռնություններն իրականացվեն դաշնային բյուջեի հաշվին: