|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Շաքարային դիաբետով տառապող հիվանդները բազմիցս են արտահայտել իրենց դժգոհություններն իրենց հատկացվող հնդկական դեղերի առնչությամբ: Այդ խնդրի շուրջ օրերս ԱՆ նախարարի մոտ կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են Երևան քաղաքի բոլոր պոլիկլինիկաների էնդոկրինոլոգները: Նախարարի խոսքից հետո մի քանի բժիշկներ արտահայտել են իրենց դժգոհությունը կապված դեղի վնասակար հետևանքների հետ:
Ըստ ականատեսների՝ խորհրդակցության ընթացքը լրիվ փոխվել է, երբ հանկարծակի ներս է մտել նախարարի խորհրդական Արման Մելքոնյանը (ըստ մամուլի որոշ հրապարակումների՝ նա ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչն է նախարարությունում): Վերջինս հասկացրել է հավաքվածներին, որ դեղերի մասին վատ խոսող չպետք է լինի»,- գրում է թերթը: