|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անկարայում այսօր տեղի ունեցած` Պուտին-Էրդողան հանդիպումը տևել է երեք ժամ. հայտնում է РИА Новости-ն:
Ռուսաստանն ու Թուրքիան Պուտինի այցի արդյունքում ստորագրել են ութ համատեղ փաստաթուղթ, որոնք հիմնականում վերաբերում են էներգետիկ և առևտրի ոլորտներին: Այդ թվում ստորագրվել է փոխըմբռման մասին հուշագիր ռուսական «Գազպրոմ»-ի և թուրքական Botas-ի միջև:
Ըստ ТАСС-ի՝ Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս չի կարող շարունակել «Հարավային հոսք» նախագծի իրականացումը, քանի որ Բուլղարիան մինչ օրս իր համաձայնությունը չի տվել, և նման ապակառուցողական պայմաններում նախագիծը չի կարող իրականացվել: Նա նշել է, որ Ռուսաստանը մտադիր է նոր խողովակաշարեր կառուցել դեպի այլ շուկաներ, այդ թվում` Թուրքիա: