|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 28-ին կասեցվել է Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի գործունեությունը. մանկապարտեզի երեխաների մոտ արձանագրվել էր թունավորում, որի հետևանքով շուրջ 51 երեխա էր տեղափոխվել հիվանդանոց:
Yerkir.am-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղեկացրեցին, որ իրենց մոտ բուժվում է 18 երեխա: Ասացին, որ երեխաների վիճակը թեթև և միջին ծանրության է: Իսկ թե առաջիկայում կլինե՞ն փոքրիկներ, որոնք դուրս կգրվեն հիվանդանոցից, դեռ պարզ չէ:
Առողջապահության նախարարությունից էլ հայտնեցին, որ այս պահին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվում է 35 հիվանդ` 33 երեխա և 2 մեծահասակ: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում է ստանում մեկ փոքրիկ: Երևանի բուժհաստատություններ նոր հիվանդներ չեն ընդունվել։
Կեսօրից հետո կներկայացնենք նոր տվյալներ, քանի որ երեխաներից շատերն այսօր դուրս են գրվելու: