|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՌԴ իրավապահները ձերբակալել են Ուլֆատ Թագիևին՝ (մականունը՝ Ռուֆաթ Գյանջինսկի) հայտնի քրեական հեղինակություն Դեդ Հասանին սպանելու մեղադրանքով. հայտնում է LifeNews-ը:
Ըստ ռուսական ԶԼՄ-ի՝ Թագիևի նկատմամբ գործ է քննվում՝ Մոսկվայի հարավարելյան շուկայի համասեփականտերին սպանելու կասկածանքով: Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ մասնակցել է Դեդ Հասանի սպանությանը` եղել է քիլերի խորհրդատուն:
Նշվում է, որ Թագիևը երկար ժամանակ է քիլեր է համարվել մեկ այլ «օրենքով գող»՝ Ռովշան Լենկորանսկիի բանդայում, ով Դեդ Հասանի գլխավոր թշնամին է:
Նա ասել է, որ իր ծանոթները խնդրել են ուղղություն ցույց տալ քիլերին, սակայն պատվիրատուների անունները չի հայտնել: