|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացել այն բանից հետո, երբ մաքսային և առևտրի նախարար Նուրեթթին Ջանիկլին հաստատել է շրջանառվող տեղեկությունները, թե «շուկա են ներկրվել թունավոր կոշիկներ» (քաղցկեղածին) կոշիկներ:
Նախարարն ասել է, որ, «դժբախտաբար, դրանք արդեն ներմուծվել են, բայց թե որքա՞նն է արդեն մտել շուկա, տեղյակ չեն: Ըստ նրա` կան մի քանի բրենդներ, սակայն դրանք ունեն նաև նորմալ արտադրանք: Բացի այդ` նախարարը հայտնել է, որ կա ոչնչացման ենթակա 33.000 զույգ կոշիկ:
Ըստ թուրքական Hurriyet-ի՝ ենթադրվում է, որ այդ կոշիկները Թուրքիա են բերվել Չինաստանից: Այժմ երկրում մտահոգված են, թե որքան է դրանցից սպառվել: Կան արդեն մարդիկ, ովքեր հավանաբար այդ կոշիկների «զոհ» են դարձել: Hurriyet-ի հետ զրույցում երկու մարդ գանգատվել է ոտքերի կարմրությունից և խոցերից:
Թերթը նշում է, որ մաքսային և առևտրի նախարարությունը հանրության ուշադրությանն է ներկայացրել «քաղցկեղածին կոշիկների» լուսանկարները եւ կոչ արել դրանք ձեռք բերողներին` զանգահարել 175 թեժ գծին ու կասկածելի կոշիկներն ուղարկել լաբորատորիա` փորձաքննության: Ի դեպ, արդյունքների մասին կհայտարարվի առաջիկա օրերին:
Կարծում ենք` Հայաստանի մաքսային ծառայություններին էլ պետք է հուզի այդ հարցը, քանի որ շատ հնարավոր է, որ այդ կոշիկներից որոշ քանակ էլ հայտնվի հայաստանյան շուկայում:



