|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Մայրաքաղաքի ավտոբուսների և երթուղայինների վարորդները նախատոնական այս շրջանում խուսափում են ուղևորից վերցնել հինգ կամ տասը հազար դրամանոցներ։ Եվ այդպես է ամեն տարեվերջին: Այս մասին մեր թղթակցին պատմել է վարորդներից մեկը: Նա դա պատճառաբանել է նրանով, որ Ամանորի նախաշեմին, երբ մեծ ծավալի առևտուր է լինում, շուկա մեծ ծավալի կեղծ թղթադրամներ են «լցվում», հատկապես խոշոր 5 և 10 հազար դրամանոցներ: Նախօրեին մեծ թղթադրամից հրաժարվելու նման դեպք է տեղի ունեցել թիվ 10 երթուղայինում: «Ավելի լավ է ես 100 դրամը չստանամ, քան ֆալշ փողի դիմաց 9900 դրամ մանր վերադարձնեմ»,- «ՀԺ»-ի թղթակցին պարզաբանել է երթուղայինի վարորդը»,–գրում է թերթը։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հերքել են, որ դրամանենգության դեպքերը կոնկրետ Ամանորից առաջ ավելանում են։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։