|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները գողություն կատարելու մեջ մեղադրվող անձին տարել են դեպքի վայր, որպեսզի վերջինս տեղում ցույց տա, թե ինչպես է մուտք գործել տուժողի տուն, որտեղից ինչ իր է վերցրել և այլն: Սակայն գողության մեջ կասկածվողին հաջողվել է ոստիկաններից աննկատ դիմել փախուստի:
Ոստիկաններն արդեն մի քանի օր է՝ փնտրում են իրենց մեղադրյալին: Ի դեպ, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վալերի Բաղյանը մեզ հետ զրույցում հերքեց տարածված լուրերը՝ ասելով որ նման բան չի եղել»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։