|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը հպարտություն է զգում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման հետ կապված:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել` պարգևատրել Կարինե Մինասյանին Բարեկամության շքանշանով: Պարգևը շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման, առևտրատնտեսական և մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
«Շնորհակալ եմ նման գնահատականի համար»,- ասաց Կարինե Մինասյանը yerkir.am-ի հետ զրույցում:
Նա նշեց, որ ինքն էր կառավարությունում ԵՏՄ հետ անդամակցության աշխատանքների հիմնական համակարգողը և բանակցողը, իրենից բացի, նույնատիպ աշխատանքներ էին իրականցնում նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:
«Մենք ներկայացնում էինք Հայաստանը ԵՏՄ-ում, և մեր արած աշխատանքները տեսանելի էին դրսում, ոչ թե ներսում»,- ասաց Կարինե Մինասյանը` հավելելով, որ դեռևս պարգևատրման հրամանն է եղել, պարգևատրումը դեռ տեղի չի ունեցել, և ինքն էլ տեղյակ չէ, թե երբ տեղի կունենա: Նա համոզված է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ամենաճիշտ որոշումն էր: