|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գյումրիի «հակամարտության» գործով ամբաստանյալ, Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդի Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքն այսօր մերժվեց. հայտնում է «Փաստինֆո»-ն:
«Վերաքննիչ քրեական դատարանն օրինական ուժի մեջ թողեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ հուլիսի 22-ի դատավճիռը, որով Վահե Ղուկասյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ, և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք կրելը, և դատապարտվել 17 տարվա ազատազրկման: Գործը վերաքննիչ դատարանում քննվում էր ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքի հիման վրա:
Պաշտպանը միջնորդում էր Վահե Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի երեք հոդվածներից երկուսում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նրան ճանաչել անմեղ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ նշանակել առավել մեղմ պատիժ»,- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: