|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը, որն այս պահին կալանքի տակ է, վայր է դրել ավագանու անդամի մանդատը։ Այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից, գրում է News.am-ը։
Հիշեցնենք, որ նա բերման է ենթարկվել և կալանավորվել Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցած քննչական գործողությունների օրը։
Նշենք, որ Գյումրիի քաղաքապետարանի գործով կալանավորվել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ինչպես նաև ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության երկու այլ անդամներ։ Գևորգ Ղուկասյանը նրանցից մեկն է։