|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է.
«Աժ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (մականունը՝ Շմայս), 2012 թվականին ստանալով պատգամավորական մանդատը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած պաշտոնի ստանձնման հայտարարագրում գրառել է մեկական անհատական բնակելի տուն, հողամաս և հողին ամրակացված այլ անշարժ գույք: Փոխարենը՝ «շարժական գույք», «արժեթղթեր», «փոխառություններ» և «դրամական միջոցներ» բաժիններում Մովսիսյանը ոչինչ չի հայտարարագրել: Դատելով հայտարարագրից Շմայսն ապրում է պատգամավորական «չոր-ցամաք» աշխատավարձով: Օրինակ՝ 2013 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, նրա եկամուտը կազմել է 2,9 միլիոն դրամ, որը ստացված է պատգամավորական աշխատավարձից:
Պատգամավորի կինը Նելլի Մովսիսյանը, հայտարարագրել է ընդամենը 880 հազար դրամի եկամուտ ստացված աշխատավարձից: Մամուլում բազմիցս գրվել է, որ Մովսիսյանը խաղատնային բիզնես ունի: 2010 թվականին, երբ խորհրդարանը օրենք ընդունեց խաղատները Ջերմուկում, Ծաղկաձորում և Սևանում կենտրոնացնելու մասին, նա նույնպես ստիպված է եղել իր մի շարք խաղատները Արգավանդի խճուղուց հանել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: