|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երկուշաբթի ուշ երեկոյան Ավան վարչական շրջանում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ծառայողական մեքենայի հետնամասի ապակին կոտրել են, ամեն ինչ տակուվրա արել և գողացել միայն փաստաթղթեր:
Այս կապակցությամբ պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստն արձանագրված է, կսպասենք իրավապահ մարմիների գնահատականներին: Այս դեպքն ապացուցեց, որ իմ գործունեությունը շատերին է անհանգստացնում: Նշեմ, որ այսուհետ, անկախ ամեն ինչից, էլ ավելի մեծ թափով եմ իմ գործունեությունը ծավալելու: Իմ և իմ թիմի գործն արդար է, մենք աշխատում ենք ժողովրդի համար և ոչինչ չի կարող խանգարել մեզ այդ գործում»: